ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ռևազյանը սրճարանում մատուցող կլինի 3 ժամ՝ 19:00-ից 23:00-ն: Նրա բոլոր թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ: