Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավարեւելյան Հունան նահանգում, տեղի ժամանակով ժամը 7.16-ին։ Հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երկուսը տուժել է։ 31-ամյա տղամարդուն, որի ազգանունն է Չժեն, հանցագործության դրդող պատճառներն անհայտ են։

Չարագործը կալանվել է տեղում։ Տուժած երեխաները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։