Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին չի խոչընդոտի թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Անգլիական ակումբի ղեկավարությունն ընդունել է Արքայական ակումբի արած 200 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Մինչ այս, «Տոտենհեմը» Հարի Քեյնի տրանսֆերի համար պահանջում էր 226 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը կկայանա այս ամռանը:

Նշենք նաև, որ «Տոտենհեմը» պահանջել է ֆուտբոլիստի հետ առանձին բանակցություններ չվարել: Հիշեցնենք, որ ուելսցի Գարեթ Բեյլի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի տրանսֆերների ժամանակ «Ռեալը» «Տոտենհեմի» հետ պայմանավորվելուց առաջ բանակցել էր ֆուտբոլիստների հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը 31 խաղում խփել է 30 գոլ: