Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը, ով Հայաստան է ժամանել մասնակցելու WCIT 2019-ին, խոսելով Հայոց ցեղասպանության  ճանաչմանն ուղղված արշավի մասին, նշել է.

«Ես միշտ եմ դա անում: Ես խոսել եմ այդ մասին նաեւ Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»: