Վերջին մեկ ամսվա ընթացքում ցրտահարությունից Ուկրաինայում մահացել է 64 մարդ, իսկ բուժօգնության դիմել է 1037 մարդ։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, վկայակոչելով Ուկրաինայի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները։ Հոսպիտալացվել է 955 մարդ։