Մարտի 10-ին Վոլգոգրադի մոտ Ֆրոլովո քաղաքում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգության պատճառը ոմն դաղստանցու պատճառով վեճն էր: Պարզաբանման համար ժամանել է Դաղստանի 6 քաղաքացի: Նրանք մտել են Ֆրոլովոյի խանութ, որը պատկանում է խառնածին հայ-ադրբեջանական ընտանիքի: Վեճը սկզբում տնեսական բնույթ է կրել: Հայ-ադրբեջանական ընտանիքի կողմից վեճի բոլոր մասնակիցները բիզնեսմեններ են, նրանք առեւտրով են զբաղվում:

Վեճի մասնակիցներից մեկի խոսքով՝ առաջինը սկսել են կրակել դաղստանցիները: Փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ՝ հայ Է.-ն, մահացել է, ով բիզնեսմեն էր, Ֆրոլովոյում առեւտրով էր զբաղվում:

Հիվանդանոցում են երեք վիրավորներ: Նրանք են՝ երկու դաղստանցիներ, այդ թվում՝ այն տղան, ով առաջինն էր սկսել կրակել, եւ հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչ Վ.-ն: Տղային սովորաբար բռնցքամարտիկ են անվանում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Վոլգոգրադի մարզի քննչական վարչությունում աղբյուրը «Блокнот Волгограда»-ին հայտնել է, որ փախուստի դիմած 4 դաղստանցիները, որոնք հրաձգությանը մասնակցել են, ոստիկանության աշխատակիցները մարտի 10-ին երեկոյան մոտ 20-ին ձերբակալել են Գումրակ բնակավայրում: