Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 14 օրական որդուն՝ փոխնակ մոր միջոցով ծնված Փսալմ Ուեսթին, ընտանեկան բիզնես կայսրության մասնակից է դարձնում, գրում է tmz.com-ը՝ մանրամասնելով, որ 38-ամյա աստղը դիմել է ամերիկյան իշխանություններին որդու անունը որպես ապրանքանիշ արտոնագրելու համար:

Ավելի վաղ  բազմազավակ մայրն արտոնագրել էր իր մյուս երեք երեխաների անունները:

Հիշեցնենք, որ Քարդաշյանի և ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի չորրորդ երեխան ծնվել է մայիսի 10-ին: Աստղային ծնողները որդուն եբրայական ծագում ունեցող անուն են տվել. Փսլամ թարգամանաբար նշանակում է «երգ, տաղ»:

Հայտնի է, որ Քարդաշյանն առողջական խնդիրների պատճառով իր չորս երեխաներից վերջին երկուսին ունեցել է փոխնակ մայրերի օգնությամբ: