Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգերից մեկը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, ինն ամսվա դադարից հետո ամբողջական կազմով ընտանեկան լուսանկարներ են հրապարակել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջին անգամ ամուսիններն իրենց երեք երեխաների հետ լուսանկար էին հրապարակել ապրիլին՝ Սուրբ Զատկի կապակցությամբ:

Նոր լուսանկարներն արվել են զույգի  որդու՝ Սենթի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ:

Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու Ուեսթն ունեն երեք երեխա, որից ամենափոքրը ծնվել է փոխնակ մոր միջոցով: