Նեպալի արևելքում տեղի է ունեցել ավիավթար։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։ Վթարի պատճառների մասին չի հաղորդում։