«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեռացրել է ռուսական պատկանելիության 30 օգտահաշիվներ ու էջեր, որոնք ըստ սոցցանցի ղեկավարության կարծիքի կեղծ կամ քարոզչական տեղեկություններ են տարածել Ռումինիայի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ սոցկայքի ղեկավարության տարածած հայտարարության, այդ օգտահաշիվները կամ էջերը կեղծ ինֆորմացիա են տարածել ռումինացիների շրջանում, այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այդպիսով մանիպուլացնելով ռումինական հասարակության հանրային կարծիքը։ Որոշ օգտատերեր էլ այդ ինֆորմացիան վերցրել ու տարածել են այնպիսի կայքերից, որոնք իրենց իրենց համարում են լրատվական ծառայություններ մատուցող։ Նույնիսկ պարզվել է, որ այդ գործողությունները արվել են տեղի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից։