«Ֆեյսբուք»-ը 2 հազար 632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել, որոնց մեծ մասը կապ ունեն Ռուսաստանի հետ:

Սոցիալական ցանցի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, կասկածելի օգտատերերի կողմից տարածվող նյութերը վերաբերում էին ուկրաինական լուրերին և քաղաքականությանը, Ղրիմին, Դոնբասի հակամարտությանը:

Բացի Ռուսաստանից ջնջված էջերի մի մասը կապ ունեն Իրանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ:

«Ֆեյսբուք»-ն անցյալ տարի մի քանի անգամ Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ կապ ունեցող հարյուրավոր օգտահաշիվներ ջնջելու մասին էր հայտնել, որոնք, ըստ սոցիալական ցանցի, փորձել են ազդել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի քաղաքական գործընթացների վրա: