Լիբանանում հավաք անցկացնող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում մրցել է «ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875» ակումբի հետ եւ հաղթել 7:1 հաշվով: Հայկական թիմից դուբլի հեղինակ է դարձել Սարգիս Մարգարյանը, իսկ Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Խաչատուր Միքայելյանը եւ Տիգրան Վարդանյանն աչքի են ընկել մեկական անգամ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը ոչ ոքի էր խաղացել լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբի հետ՝ 3:3: