Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի 11-րդ պարաշյուտային բրիգադ այցի ժամանակ խոստացել է պարաշյուտով ցատկել: Այդ մասին հաղորդում է La Depeche-ը:

«Խոստանում եմ՝ ես դա կանեմ»,- ասել է Մակրոնը:

Թերթը նշում է, որ նախագահին ոգևորել են պարաշյուտիստների ցուցադրական վարժանքները: Աղբյուրի հաղորդմամբ՝ բրիգադի հրամանատարը կատակել է, թե զինվորականները շատ կցանկանային, որ պարաշյուտով թռչեր նաև վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: