UPI լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ Թենեսի նահանգի բնակիչ Դեւոն Բրաունը իր ծննդյան տարեդարձի օրը վիճակախաղով շահել է մեկ միլիոն դոլար։ Երջանիկ հոբելյարը պատմել է լրագրողներին, որ իր տարեդարձի երեկույթից առաջ գնացել է գազալցակայան, որտեղ էլ գնել է վիճակախաղի տոմսը։

«Ես հարյուր անգամ նայել եմ հաղթած խաղատոսմսը եւ դեռ մտածում եմ, որ երազմի մեջ եմ կամ ցնորքի»,- խոստովանել է Դեւոն Բրաունը, եւ հավելել, որ ողջ գիշեր չի քնել եւ առավոտ վաղ գնացել է իր շահումը ստանալու հոր եւ զարմիկի հետ։