ի քանի օր է՝ համացանցում քննարկվում է, որ Գյումրիի օրվա տոնակատարությունների համար նախատեսված գումարից 1մլն դրամ տրամադրվելու է Նունե Եսայանին, ով հրավիրյալների պատվավոր շարքում է։ Այս փաստն առաջացրել է ինչպես գյումրեցիների, այնպես էլ  այլ քաղաքացիների զայրույթը։

Օգտատերերը մասնավորապես հիշել էին երգչուհու՝ նախկին իշխանության մասին հիացական հարցազրույցները, ժողովրդին ամբոխ անվանելը, մարտի 1-ի զոհերի մասին անհարգալից արտահայտվելը։

Հարցազրույցնեից մեկի ժամանակ Նունե Եսայանն ասել էր.«Մարտի 1-ի զոհերը իրենք են մեղավոր, որ զոհվել են, թող չգնային հանրահավաք, չէին զոհվի»:

Գյումրեցիներից շատերն այնքան վիրավորական են համարում երգչուհու ելույթն իրենց քաղաքում, որ պատրաստվում են բոյկոտել այն։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Նունե Եսայանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել, ասելով՝ որ բոլոր հարցերն ուղղենք կազմակերպիչներին։

Կազմակերպիչնեչի հետ, սակայն, կապ հաստատել մեզ չհաջողվեց։