ԱՄԷ-ի իշխանությունները որոշել են ներել իրենց քաղաքացիների 98 մլն դոլար պարտքը, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով Gulf News թերթին:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կառավարական հատուկ հանձնաժողովն արդեն համաձայնություն է ձեռք բերել երկրի 13 առեւտրային բանկերի հետ: «Պարտքերի համաներումը» կվերաբերի ԱՄԷ-ի ավելի քան երեք հազար քաղաքացիներին:

Նշվում է, որ երկրի իշխանությունները դիմել են այդ քայլին քաղաքացիների կյանքի պայմանները բարելավելու եւ «նրանց ընտանիքների ֆինանսական կայությունն ամրապնդելու» համար: