Ինչպես հաղորդում է El Tiempo-ն, Կոլումբիայում տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ զոհվել է սիրողական բասկետբոլային թիմի 13 խաղացող։ Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Յոտոկո շրջանում: Ավտոբուսը շրջվել է, եւս 20 բասկետբոլիստներ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշվում է, որ վթարի պատճառ կարող է լինել արգելակների հետ կապված խնդիրը: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: