Կատալոնիայի (Իսպանիա) իրավապահ մարմինները՝ Mossos d’Esquadra, հակաահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալել են 14 մարդու:

«Ներկա պահին գործողության ժամանակ ձերբակալվել է 14 մարդ, որն այսօր անցկացվում է Բարսելոնայում եւ Իգուալադայում (Բարսելոնայի նահանգ)»,- նշված է իրավապահ մարմինների Twitter-յան էջում:

«Ալեքսանդրիա» ծածկանվամբ գործողությունը Կատալոնիայում սկսվել է վաղ առավոտյան: Բարսելանայում եւ Իգուալադայում անցակացվում են 6 խուզարկություններ, որոնց ներգրավվել են ոստիկանության մոտ 100 աշխատակիցներ: Ձերբակալվածներին կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ, նրանց նաեւ մեղադրանքներ կառաջադրվեն հանցավոր խմբավորմանն անդամակցելու, բնակչության առողջության եւ սեփականության դեմ գործունեության համար:

La Vanguardia պարբերականի տեղեկություններով՝ խոսքը իսլամական բջջի մասին է, որը մտադիր էր ահաբեկչական հարձակում իրականացնել: Բջջի կորիզն են կազմում ծագումով Ալժիրից 5 անձ, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել գողության, բռնության կիրառմամբ կողոպուտի եւ թմրանյութերի տարածման համար: