ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է միջազգայնագետ, անկախ փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ հղում անելով «Վիկիլիքս»-ին ․

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ կլինի պաշտոնական պարզաբանում: Կից` փաստաթուղթը»,-գրել է Սարգսյանը:

Նշենք, որ այս տեղեկությունը և դրա հետ կապված փաստաթղթերը հրապարակել է «Wikileaks»-ը։