2018 թվականի «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards, EFA) է արժանանացել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը, որը պատմում է սառը պատերազմի տարիներին երաժշտի և երգչուհու սիրո պատմության մասին: Այս մասին ասվում է EFA-ի պաշտոնական կայքում:
«Սառը պատերազմ» ֆիլմի համար Պավլիկովսկին մրցանակի է արժանացել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենարիստ» անվանակարգերում, իսկ «լավագույն դերասանուհի» է ճանաչվել ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Յոաննա Կուլիգը: Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում կատարած իր դերի համար:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էին նաև «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ) և «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր) ժապավեները: