Վեետիկում տեղափոխել են քաղաքի պատմական կենտրոնի մուտքի վճարի ներդնման օրը: Համապատասխան հայտարարություն է արել քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, գրում է TGCOM24-ն:

2019 թվականի մայիսի 1-ից Վենետիկում նախատեսվում էր մեկ օրով ժամանած զբոսաշրջիկներից մուտքի համար 3 եվրո վճար գանձել:

Նախատեսվում էր, որ ճանապարհորդները նման  վճարում կատարելու էին գնացքներում, ավտոբուսներում, նավերում կամ տաքսիում: Սակայն քաղաքապետը հետաձգել է ժամկետը:

Նրա խոսքով՝ մինչեւ մայիսի սկզիբբ իշխանությունները չեն հասցնի փոխադրողների հետ հաստատել գումարների գանձնման համակարգը: Հավանաբար, դա տեղի կունենա ամռանը՝ հունիսի կամ հուլիսի սկզբից:

Վենետիկի պատմական կենտրոնի մուտքի վճարը զբոսաշրջային հարկի այլընտրանք է: Տվյալ միջոցը ներդրվում է փորձնական մեկ տարով, որից հետո իշխանությունները կվերլուծեն արդյունքները: 2020-ին վճարի չափը կարող է մինչեւ 10 եվրո ավելանալ: