2019 թվականին 250 000 սիրիացի փախստական կարող է վերադառնալ հայրենիք:

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության ղեկավար Ամին Ավադը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամենաշատ թվով սիրիացի ներգաղթյալներ գտնվում են հարևան Թուրքիայում, որտեղ նրանց քանակը գերեզանցում է 3.6 մլն-ը:

Հայտնի է, որ 2018 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր երկրներից Սիրիա է վերադարձել 37 000 փախստական: Մինչդեռ մյուս տարի այս թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ:

Ավադը նշել է, որ ավելի շատ թվով փախստականների վերադարձն ապահովելու համար, հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում Սիրիայի բազմաթիվ տարածքներում իրականացնել ականազերծման լայնամասշտաբ աշխատանքներ:

Ներկայում 5.6 մլն սիրիացի ներգաղթյալ դեռևս շարունակում են գտնվել Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում: Նրանց մեջ են մտնում նաև արդեն օտարության մեջ ծնված շուրջ 1 մլն սիրիացի մանկահասակ երեխաներ:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել միջազգային հանրությանը դրամահավաք սկսել հիշյալ երկրներին սիրիացի ներգաղթյալների կարքիները հոգալու համար 5.5 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար: