Նոյեմբերի 27-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին 5-րդ տուրը: Առաջին խաղային օրվա արդյունքում պարզ դարձան 1/8 եզրափակիչի մասնակից մյուս 7 թիմերը: Նախորդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիրը առաջինն ապահովել էր «Բարսելոնան»:

«Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Այաքս» (Հոլանդիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Ռոմա» (Իտալիա)
«Յուվենտուս» (Իտալիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)