BBC ռադիոկայանի հաղորդումներից մեկի հաղորդավարուհին ընդհատել է ուղիղ եթերը և ինքնասպանություն գործել, հաղորդում է BBC-ն:Երեք երեխաների մայր, BBC Radio Shropshire հաղորդման 41-ամյա հաղորդավարուհի Վիկի Արչերն ուղիղ եթերի կեսից լքել է աշխատավայրը՝ հայտարարելով, որ իրեն ընդմիջում է հարկավոր: Տուն հասնելով՝ նա ինքնասպան է եղել: Մի քանի ժամ անց կնոջ հայրը հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը:

Հայրը, տեսնելով, որ դուստրը դուռը չի բացում, պատուհանից ներս է մտել և, վերջինիս մարմինը գտնելով, շտապօգնություն կանչել: Ցավոք, հորը չի հաջողվել աղջկան արհեստական շնչառություն տալ, քանի որ այդ ժամանակ նա արդեն մահացած է եղել:

Գործընկերները խոստովանում են, որ Վիկին ընկճված տեսք է ունեցել: Սոցկայքերում կնոջ անձնական էջերը ուսումնասիրելով՝ մասնագետները եկել են այն եզրահանգմանը, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: