Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ Է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար: Այդ մասին, հայտարարել Է ընկերության նախագահ Դենիս Մյուլենբերգը:

 

«Հիմնվելով Lion Air ավիաընկերության թիվ 610 չվերթի աղետի եւ Ethiopian Airlines-ի թիվ 302 չվերթի մասին ստացվող տեղեկությունների փաստերի վրա՝ մենք ձեռնարկում ենք միջոցներ, որպեսզի լիովին ապահովենք 737 MAX-ի անվտանգությունը»,- ասված Է Մյուլենբերգի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ընկերության կայքում: Նրա խոսքով՝ Boeing-ի աշխատակիցները Եթովպիայում աղետի վայրում են գտնվում քննիչների հետ, որպեսզի օգնեն հետաքննությանը եւ տրամադրեն տեխնիկական փորձաքննություն: «Շուտով մենք կթողարկենք 737 MAX-ի համար նորացված ծրագրային ապահովումը եւ օդաչուների համապատասխան պատրաստումը»,- հավելել Է Մյուլենբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: