Իտալական հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տունը Կոմո կղզում կազմակերպել է արդեն ավանդական համարվող Alta Moda շքեղ ցուցադրությունը, ինչի կապակցությամբ մեկ վայրում են հավաքվել արևմտյան շոու բիզնեսի, մոդելային ասպարեզի ամենահայտնի դեմքերը:

Ինչպես նշում է Vogue-ը, համաշխարհային նորաձևության իտալացի հանճարներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան  ներկայացրել են իրենց մտքի աներևակայելի թռիչքների արդյունքները, որոնք ինչպես միշտ հիացրել են բրենդի երկրպագուներին: