Facebook ընկերությունը 2018-ի ընթացքում դրա ղեկավար Մարք Ցուկերբերգի անձնական թիկնազորի համար 20 մլն դոլար է ծախսել։ Այս մասին հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողով Facebook-ի փոխանցած փաստաթղթերը։

Նշվում է, որ երկու տարում Ցուկերբերգի և նրա ընտանիքի անձնական անվտանգության ապահովման ծախսերն ավելացել են 4 անգամ։ Այսպես, 2016-ին այդ նպատակով 5․1 մլն դոլար է ծախսվել, 2017-ին՝ 9․1 մլն դոլար։

CNBC-ն հստակեցնում է, որ Ցուկերբերգը ստանում է տարեկան 1 դոլար խորհրդանշական աշխատավարձ, սակայն փոխարենն ընկերությունը փոխհատուցում է ծախսերը, որոնք նա անում է իր պարտականությունները կատարելիս։