Ճապոնիայում հանգստացող ամերիկացի զբոսաշրջիկներին հաջողողվել է փրկվել բաց օվկիանոսում՝ ջրակայուն iPhone-ի շնորհիվ: Այս մասին The Today Show-ի հետ զրույցում պատմել է փրկված զբոսաշրջիկներից մեկը՝ Ռեյչել Նիլը:
Զբոսաշրջիկների խումբը նավակով ուղևորվում էր դեպի Օկինավա, սակայն ուղևորության ընթացքում նավակը շրջվել է և զբոսաշրջիկները հայտնվել են օվկիանոսում: Ջրի պատճառով բոլորի բջջային հեռախոսները դադարել են աշխատել, բացի Նիլի iPhone-ից, որը ջրակայուն էր, ինչն էլ թույլ է տվել նրանց զանգահարել փրկարարական ծառայություն և օգնություն կանչել:Փրկարարներն օգնության են հասել ընդամենը 90 րոպե անց: Նիլը չի նշել սմարթֆոնի մոդելը, սակայն այն փաստը, որ սարքը ջրակայուն է, հուշում է, որ այն կա՛մ iPhone 7 է, կա՛մ դրանից ավելի ուշ թողարկված մոդելներից որևէ մեկը: