Lexus մեքենաշինական ընկերությունն աշխատում է նոր արտաճանապարհային մոդելի վրա՝ նպատակ ունենալով արժանի մրցակից ստեղծել Lamborghini Urus և նոր ներկայացվելիք Aston Martin DBX մեքենաների համար:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, նորույթի բազային մոդելը համալրված կլինի 3.5 լ աշխատանքային ծավալով, երկտուրբո V6 շարժիչով, ինչպես նաև երկու էլեկտրական շարժիչներով՝ ընդհանուր 424 ձիաուժ հզորությամբ:

Չի բացառվում, որ կներկայացվի նաև ավելի հզոր, սպորտային F մոդելը՝ 4լ աշխատանքային ծավալով, 661 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:

Միևնույն ժամանակ աղբյուրը մանրամասնում է, որ մեքենայի միջազգային շնորհանդեսը կկայանա 2020թ. ոչ շուտ, իսկ վաճառքը կսկսվի 2021թ.:

Նշվում է, որ 200.000 դոլար արժողությամբ Lamborghini Urus-ի հետ մրցակցությունն առավել թեժացնելու համար, Lexus-ը մտադիր է նոր մեքենան 50.000 դոլարով ավելի էժան վաճառել: