Հայաստանի հավաքականի և«Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է Հոլանդիայի առաջնության 13-րդ տուրի տնային հանդիպմանը՝ «Վիտեսի» դեմ: Այդ մասին հայտնել է հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը:

«Այս խաղը վճռական նշանակություն ունի և Օզբիլիսն իր որակներով մեծ արժեք է թիմի համար: Նա կարող է օգտակար լինել հարձակման գծին: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ նա տեւական ժամանակ չի խաղացել, և պետք է ճիշտ գնահատել նրա հնարավորությունները»,- Ադրի Կոստերի խոսքը մեջբերում է omroepbrabant.nl-ն:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած Հոլանդիայի առաջնության 8-րդ տուրում մասնակցել էր «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը (1:1), սակայն 49 րոպե խաղալուց հետո մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել էր: Վնասվածքի պատճառով 28-ամյա Օզբիլիսը դրանից առաջ բաց էր թողել «Վիլեմ Երկրորդի» 3 խաղերը:

«Վիլեմ Երկրորդ» – «Վիտես» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: