Women’s Club նախագծի անդամ Գրիգը Նաիրի բժշկական կենտրոնում է, նրան վիրահատել են: Վերջինս ճողվածք ուներ։Զրույցում Նաիրի բժշկական կենտրոնից ասացին, որ հիվանդի վիճակի մասին տեղեկություններ հայտնել չեն կարող:

Գրիգի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Women’s Club-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ: Վերջինս նշեց, որ վիրահատությունը բարդ չի եղել:

«Գրիգն իրեն լավ է զգում, ամեն բան կարգին է: Փոքրիկ վիրահատական միջամտության կարիք կար, մի քանի օրից կվերադառնա նկարահանումների: Առողջական լուրջ խնդիր չկա, նույնիսկ, ամեն բան այնպես ենք հարմարեցրել, որ մի նկարահանումից հետո վիրահատեն, հաջորդ նկարահանմանն արդեն ներկա լինի ու չբացակայի եթերից»,- ասաց Վլադը: